ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ֆիլհարմոնիկի հոբելյանական գալա համերգը

Ֆիլհարմոնիկի հոբելյանական գալա համերգը
28.06.2016 | 14:10

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է երկար սպասված հոբելյանական գալա համերգը՝ նվիրված նվագախմբի հիմնադրման 90-ամյակին՝ աշխարհահռչակ հայ աստղաբույլի մասնակցությամբ. օպերային դիվա Հասմիկ Պապյան, ջութակահար Սերգեյ Խաչատրյան, բաս Բարսեղ Թումանյան, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան և դաշնակահար Վահագն Պապյան: Տոնական երեկոյի ընթացքում սպասվում են ռեժիսոր Արամ Սուքիասյանի պատրաստած տեսաշարերը՝ նվագախմբի անցած հարուստ ու հետաքրքիր ճանապարհի մասին պատմող:

Ծրագրում`
Շոստակովիչ, Մոցարտ, Վերդի, Բիզե, Բաղդասարյան, Չայկովսկի, Վագներ, Միրզոյան, Խաչատրյան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ